Yerkir.am-ը գրում է.

Ռուսաստանի և Թորքիայի հայացքներում որոշ հակասություններ կան և դա նորմալ է: Այդ մասին Մոսկվայում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեվլյութ Չավուշօղլուն. հայտնում է РИА Новости-ն:

«Չնայած դրան` մենք շարունակում ենք երկխոսությունը և շահագրգռված ենք դրանում, և այսօրվա հանդիպումը թույլ տվեց քննարկել այդ բոլոր հարցերը»,-նշել է նա:

Նախարարը նաև նշել է, որ անհրաժեշտ է շարունակել համագործացությունը` ահաբեկչությանը հակազդելու համար և հավելել, որ համատեղ ջանքերի շնորհիվ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում դրական փոփոխություններ կան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել