Պարտականություններից վախը կարելի է «ախտորոշել» նույնիսկ կենդանակերպի նշանով: Եկեք լինենք ազնիվ՝ ոչ բոլոր մարդիկ են պատրաստ լուրջ հարաբերությունների: Բացի դրանից՝ նրանք դրանցից խուճապահար սարսափում են: Դա կարող է կապված լինել անցյալի վատ փորձի կամ ուղղակի հավերժ ազատության ցանկության հետ: Եկեք տեսնենք՝ այս նշաններից ո՞ւմ հետ պետք է զգուշավոր լինել:

1. Աղեղնավոր

Աղեղնավորները ծնված են, որպեսզի թռչեն՝ բառիս բուն և մետաֆորիկ իմաստով: Նրանք ցանկություն չունեն անելու այն, ինչ անում է մեծամասնությունը, և նրանք ցանկանում են ապրել առանց պարտականությունների և պարտավորությունների: Նրանք դիտարկում են դա որպես յուրատեսակ բանտ: Դրա պատճառով նրանք ամուր և կայուն հարաբերությունների համար դառնում են վատագույն նշանը: Աղեղնավորները բավական հետաքրքրասեր են, իսկ դա նշանակում է, որ նրանց զգացմունքները հավերժ չեն: Եվ դժվար է մնալ մեկ մարդու հետ և սիրել նրան միշտ․ դա ձանձրացնում և հոգնեցնում է:

2. Ջրհոս

Ինչպես և Աղեղնավորները, Ջրհոսները սիրում են իրենց ազատություւնը: Չնայած ռոմանտիկան նրանց շատ չի ծանրաբեռնի, այնուամենայնիվ, նրանք ժամանակի ընթացքում կփորձեն փախչել: Այս նշանի մարդիկ ցանկանում են, որ իրենց ոչինչ չկապի: Նրանց հարկավոր կլինի հավաքել մեծ քանակությամբ ինֆորմացիա, մինչև չորոշեն մնալ մեկ մարդու հետ: Ջրհոսները բավական խորհրդավոր մարդիկ են, և դուք հավանաբար նրանց այդպես էլ մինչև վերջ չեք ճանաչի: Նրանց խորհրդավորության և գաղտնապահության պատճառով յուրաքանչյուր հարաբերություն այս նշանի հետ սովորաբար վերջանում է բազմաթիվ հարցերով և անվստահությամբ:

Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել