Associated Press-ն ուսումնասիրել է ամերիկյան ռազմակայաններում ապրող երեխաների սեռական բռնության դեպքերը: Խոսքը մի անչափահասի կողմից մյուսին բռնության ենթարկելու մասին է:

Հետաքննության ընթացքում հաջողվել է բացահայտել երեխաների նկատմամբ բռնության ավելի քան 600 դեպք: Նշվում է, որ նման դեպքերի մասին հաղորդագրությունները հաճախ «մահանում են» դատախազների սեղաններին, նույնիսկ եթե հանցագործը խոստովանում է ամեն ինչ:

Հարձակումները, որոնք քաղաքացիական հասարակությունում արժանանում են պատժի, անտեսվում են ռազմական բազաներում: Բռնաբարողները, ընդգծում է AP-ն, չեն ստանում հոգեբանական բուժում կամ պատիժ. ոմանց պարզապես տեղափոխում են ուրիշ ռազմաբազաներ:

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունից գործակալությանը հայտնել են, որ լուրջ են վերաբերվում նման միջադեպերին և խոստացել են խնդրի լուծման համար «համապատասխան միջոցներ» ձեռնարկել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել