168.am-ը գրում է.

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ իր երկիրը հետ է կանչում Հռոմի ստատուտի վավերացումը, որը հիմնել է Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ): Մարտի 14-ին այս մասին հայտնել է France-Presse գործակալությունը: «Ես հայտարարում եմ, որ Ֆիլիպիններն անհապաղ հետ է կանչում Հռոմի ստատուտի իր վավերացումը»,- մեջբերում է գործակալությունը նախագահի հայտարարությունը:

Փետրվարին Միջազգային քրեական դատարանի դատախազությունը որոշում է կայացրել Ֆիլիպինների իրադրության նախնական ուսումնասիրում սկսել: Ինչպես հայտարարել է դատախազ Ֆատու Բենսուդան, կվերլուծվեն «հնարավոր հանցագործությունները, որոնք 2016 թվականի հուլիսի 1-ից ի վեր կատարվել են թմրանյութերի տարածման դեմ պայքարում կառավարության ձեռնարկած արշավի համատեքստում»:

Նրա տվյալներով՝ հազարավոր մարդիկ են սպանվել թմրադեղերի գործածման կամ վաճառքի համար, ընդ որում որոշ դեպքերում խոսքը վերաբերում է առանց դատի եւ հետաքննության սպանություններին ոստիկանական գործողությունների ընթացքում, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել