Panorama.am-ը գրում է.

«Ընդունելի չեն լրատվական գործունեություն իրականացնող անձին կամ լրագրողին տրվող այնպիսի պատախաններ, որոնց հիմքում ընկած են «ծանրաբեռնավածությունից ելնելով», «հետագայում լրացուցիչ տեղեկացնելու» կամ «ապագայում հարցին անդրադառնալու» ընդհանրական բնույթի ձևակերպումները: Դրանք լրագրողի համար չեն պարունակում հստակություն՝ պատկերացնելու, թե իր խնդրանքի մերժման համար ինչ հանգամանքներ են առկա, ե՞րբ ու ի՞նչ պայմաններում այն հնարավոր կլինի բավարարել»:

Այս մասին հայտարարել է ՄԻՊ-ը՝ այսօր հրապարակված ուսումնասիրության մեջ: Այն պաշտպանը նախաձեռնել է լրագրողների ու այլ անձանց հարցադրումների հիման վրա, որոնք վերաբերում են ՔԿՀ-ներ նրանց մուտքի իրավունքին ու պետական մարմնի կողմից տրված պատասխանի իրավաչափությանը:

Ըստ պաշտպանի, ընդհանուր բնույթի ձևակերպումներով տրված պատասխանները կարող են լրագրողի կողմից ողջմատորեն ընկալվել որպես իր աշխատանքի խոչընդոտ:

Ուսումնասիրության մեջ նշվում է, որ խնդրի վերաբերյալ օրենսդրական կարգավորում չկա, այս պարագայում պետք է առաջնորդվել միջազգային փորձով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել