««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գագիկ Հարությունյանի ղեկավարած Բարձրագույն դատական խորհուրդն իր գործունեությունը ծավալելու է մի քանի անգամ աճուրդի հանված, բայց այդ­պես էլ չվաճառված ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության շենքում:
 
«Ժողովուրդ» օրաթերթը դատա­կան դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խա­չատրյանից փորձեց պարզել տեղեկությունը, ի պատասխան՝ նա ասաց. «Ապրիլի 9-ին Բարձրագույն դատական խորհուրդն օրենքով սահմանված կարգով կանցնի իր գործառույթների իրականացմանը, իսկ մինչ այդ նախապատրաստական աշխատանքներն են ընթանում»:
 
Հիշեցնենք, որ ՀՀ պետական գույքի կառա­վարման վարչությունից դեռ փետրվարին հայտնել էին, որ նախարարության՝ աճուրդի հանված շենքը այդ­պես էլ 6 ամիսների ընթացքում գնորդ չունեցավ, և արդյունքում որոշում է կայացվել դադարեցնել շենքի աճուրդային գործընթացը:
Ստացվում է, որ իրականում շենքի աճուրդը կասեցվել է նորաստեղծ ԲԴԽ-ին հա­մապատասխան տարածքով ապահովելու համար»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել