Բրիտանական Քեմբրիջում 76 տարեկանում կյանքից հեռացել է մեր ժամանակների լավագույն գիտնականներից մեկը՝ ֆիզիկոս, տիեզերաբան, «Ժամանակի հակիրճ պատմությունը» աշխատության հեղինակ Սթիվեն Հոքինգը:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, պրոֆեսորը, որի գաղափարների շնորհիվ ձևավորվել է ժամանակակից տիեզերաբանությունն ու ընկալելի դարձել բազմամիլիոնանոց ոչ մասնագիտական լսարանի համար, մահացել է իր տանը՝ հարազատներով շրջապատված:

Գիտնականի ընտանիքն արդեն տարածել է նրա մահը հաստատող պաշտոնական հայտարարություն:

Հայտնի է, որ Հոքինգը տառապում էր հազվագյուտ հիվանդությամբ (մկանների ապաճման երկրորդային կարծրախտ), որը նրա մոտ ախտորոշվել էր 21 տարեկանում: Այս հիվանդությունը տասնամյակներ շարունակ նրան աստիճանաբար անդամալույծ էր դարձրել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել