«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի տնօրենի ժա­մանակավոր պաշտոնակատարը մոտ 2 տարի կրթության և գիտու­թյան նախարար Լևոն Մկրտչյանի խորհրդական, ՀՅԴ-ական Բագրատ Եսայանն էր: Եվ չնայած ՄԱԿ-ի պարե­նի համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրինությունը վերապա­հումներ ուներ նրա թեկնածության առնչությամբ, սակայն փետրվարի 19-23-ը հայտարարվել է մր­ցույթ, տնօրենի թեկնածուի հայտ է ներկայացրել մեկ անձ՝ Բագրատ Եսայանը, և հոգաբարձուների խորհրդին ոչինչ չի մնացել, բան նրան 3 տարով նշանակել տնօրեն: Այս ծրագիրը Հայաստանում գործում է 2010-ից՝ բոլոր մարզերի տարրական դասարանների աշակերտները դպրոցում ստանում են անվճար սնունդ»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել