Իմ կարծիքով՝ կարգին հայի գլուխը նախ եւ առաջ պիտի ցաւի իր Հայաստանում չլինելու պատճառով։ Եթէ այդպէս չլինէր մեր մեծագոյն հայրենակցի մտքով էլ չէր անցնի Ստալինի հետ յոյսեր կապել։
Կանադա-ամերիկեան (գլխաւոր գրասենեակը Մոնրեալում է) մի ընկերութիւն աշխատանք է առաջարկում՝ բարձր աշխատավարձով (Հայաստանի համար աներեւակայելի)։ Թղթաբանութեան հետ կապուած հարցերն իրենք են լուծելու, իսկ մինչ այդ ես գնալ գալով ու կարճատեւ պայմանագրերով եմ աշխատելու։ Հիմնական գործս լինելու է Բացարձակ ժողովրդավարութեան վերաբերեալ դասախօսութիւններ, կրթաժողովներ (սեմինարներ) եւ խորհրդաժողովներ (կոնֆերանսներ)։ Պարզւում է, քաղաքագիտական եւ իրաւագիտական շրջանակներ կան, որ դեռեւս տաս տարի առաջ գտածս <<պետութիւնների ժողովրդավարականութեան բանաձեւը>>, մեղմ ասած, շատ հետաքրքրական են համարում։ Ես գնալ-գալով այդ գործն անելուն դէմ չեմ, բայց Հայաստանից տեւականօրէն բացակայելը ճիշտ չեմ համարում... Հիմա փորձում են լուծում գտնել, իսկ մտերիմներս ասում են՝ <<Մէկ է Հայաստանում անելիք չունես։ Սահմանադրութեանդ նախագիծը ուրացան անտեսեցին, Հայաստանը աշխարհի ամենաժողովրդավարական (հետեւաբար նաեւ ամենաապահով երկիրը դարձնելու) ծրագիրդ մերժեցին, քեզ սպանել փորձեցին՝ վրադ կրակեցին ու յետոյ էլ չնայած 3 հոգի բանտում են, լուրեր տարածեցին, թէ ինքդ ես կազմակերպել։ Էստեղ գոնէ կարեւոր համարածդ գործով կը զբաղուես համ էլ գլխացաւերից ազատ կը լինես>>։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել