Armenpress.am-ը գրում է.

Երգչուհի Սիդնի Գրիգորյանը հղիության 5-րդ ամսում է: Իր ամուսին Ցոլակը և նա արու զավակ կունենան: Այս մասին «Արմենպրես լայֆ»-ին հայտնել է Սիդնին:

«Թերեւս կանանց տոների ամենամեծ նվերն իմ ամուսինն է, որ այս օրերին մենք միասին ենք անցկացնում եւ իմ բալիկը, որին կրում եմ կրծքի տակ: Աննկարագրելի զգացում եմ ապրում: Շատ հաճելի, կանացի եւ նուրբ եմ ինձ զգում: Այս տարվա զգացմունքներս չեմ կարող համեմատել նախորդ տարիների հետ: Չեմ ուզում այս վիճակն ավարտվի: Ամեն ամիս մտածում եմ, որ երեխայի ծնվելու օրերը մոտենում են: Բայց մի փոքր էլ վախենում եմ, բայց դեռ դրա մասին աշխատում եմ չմտածել եւ վայելել կարգավիճակս»,- ասաց Սիդնին:

Սիդնին նշեց, որ առաջնեկին լույս աշխարհ կբերի հուլիսի կեսերին: «Անհամբերությամբ ենք փոքրիկին սպասում: Դա այնպիսի զգացում է, որ ոչնչի հետ չես կարող համեմատել»,- հավելեց նա:

Փոքրիկի անվանակոչման հետ կապված, երգչուհին ասաց, որ դեռ չեն որոշել: Մի քանի տարբերակներ կան, բայց դրանք վերջնական չեն: 

Սիդնին եւ Ցոլակը պսակադրվել են նախորդ տարի ապրիլին Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել