Armtimes.com-ը գրում է.

Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին կոչ է արել Սիրիայում կրակի ամբողջական դադարեցմանը:

Վեչջին շաբաթներում իրավիճակը գերլարվել է սիրիական Արեւելյան Գուտայում: Մինչդեռ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը փետրվարի 24-ին ընդունել էր 2401 բանաձեւը, որը պահանջում է, որ հակամարտող բոլոր կողմերը դադարեցնեն կրակը եւ սահմանված ժամկետներում ժամանակավոր հրադադր գործի: Այս դեպքում խոսքը 30 օրվա մասին էր: Չնայած բանաձեւի ընդունմանը, շարունակվում է գնդակոծվել Դամասկոսը, կրակի թիրախում ինչպես ծայրամասային, այնպես էլ քաղաքի կենտրոնական հատվածներն են:

«Ընդամենը 5 ժամյա ամենօրյա հրադադրները կարող են առաջին քայլը լինել, բայց դա ակնհայտ բավարար չէ»,-ասել է Մոգերինին՝ Ստրասբուրգում ելույթի ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել