Tert.am-ը գրում է.

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարած նոր ծրագրով նաև պահեստազորում գտնվող երիտասարդներին հնարավորություն կտրվի մեկ քայլ առաջ կատարել իրենց կարիերայում, բարձրացնել կրթական ցենզը և ունենալ բարձր վարձատրվող աշխատանք:

Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը:

«Նոր ծրագրերը՝ «Պատիվ ունեմ»-ը, «Ես եմ»-ը տարածվում են զորակոչային տարիքի մոտեցողների վրա: Բայց մենք ունենք բավականաչափ պահեստազոր, այսինքն մարդիկ, որոնք իրենց ժամկետային ծառայությունն անցել են, սակայն ինչ-ինչ պատճառներով որևէ բարձրագույն կրթություն չեն ստացել, և գուցե ի վիճակի էլ չեն: Հիմա նրանք դուրս են մնում այս տեսակ բոլոր ծրագրերից, սակայն գուցե ցանկություն, ձգտում ունեն կրթությունը, ծառայությունը շարունակելու:

Ինչո՞ւ մենք պահեստազորում գտնվող այդ երիտասարդ մարդկանց հնարավորություն չտանք»,- նշեց Արման Սաղաթելյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նախօրեին «Ռազմինֆո» կայքի հետ զրույցում ասել է, որ օրեր անց կհայտարարվի նոր ծրագրի մասին, որով ավագ դպրոցի ավարտական վկայական ունեցող և ժամկետային զինվորական ծառայությունն անցած քաղաքացիները կկարողանան 2 տարում բարձրագույն սպայական կրթություն ստանալ Վազգեն Սարգսյանի անվան համալսարանում՝ սովորելով միանգամից 3-րդ կուրսից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել