168.am-ը գրում է.

Նոր Զելանդիայի Հարավային կղզու Քրայսթչերչ քաղաքում թեստավորում են աշխարհում առաջին անօդաչու թռչող տաքսին: Այդ մասին հայտնել է New Zealand Herald թերթը: Հրատարակության տվյալներով՝ անօդաչու թռչող տաքսին ստացել է Cora անվանումը:

Փոխադրամիջոցը կարող է բարձրանալ եւ վայրէջք կատարել ուղղաձիգ կերպով, ինչպես ուղղաթիռը, եւ թռչել, ինչպես ինքնաթիռը: Նախագծի մշակումը տեւել է ութ տարի: Zephyr Airworks ընկերությունը, որը մշակում է նախագիծը, պլանավորում է տաքսին շուկա հանել վեց տարվա ընթացքում:

«Նման տաքսիները մեզ թույլ են տալիս տեսնելու տրանսպորտի ապագա հնարավորությունները, որոնք կարող են ունենալ հեռագնա առավելություններ ամենօրյա ուղեւորությունների համար եւ նույնիսկ աջակցել մեր աճող տուրիստական շուկային»,- հայտարարել է Քրայսթչերչ քաղաքի վարչակազմի ղեկավար Ջոաննա Նորիսը, որի խոսքը մեջբերում է թերթը:

Հրատարակության տվյալներով՝ տաքսին աշխատում է էլեկտրական շարժիչով, ուստիեւ անվտանգ է շրջակա միջավայրի համար: Տաքսու նախատիպը կարող է փոխադրել երկու մարդու, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել