Panorama.am-ը գրում է.

Juniper Research խորհրդատվական ընկերությունը Intel-ի հետ համատեղ իրականացրել է հետազոտություն, որի արդյունքում պարզել է, թե որոնք են աշխարհի ամենազարգացած  քաղաքները: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Հետազոտության արդյունքների համաձայն՝ առաջին տեղում հայտնվել է Սինգապուրը՝ ճանաչվելով աշխարհի ամենազարգացած քաղաք: Այն առաջատար է բոլոր ցուցանիշներով՝ մոբիլություն, առողջություն, անվտանգություն և արտադրողականություն:

Ուսումնասիրության մեջ նշված է, որ Սինգապուրում, որին անվանում են  նաև Ասիայի «մայրաքաղաք», բնակիչները կարող են խնայել տարեկան մինչև 60 ժամ՝ շնորհիվ  զարգացած տրանսպորտային համակարգի, իսկ տեսահսկման համակարգը հնարավորություն է տալիս  իրավապահ մարմիններին հաջողությամբ պայքարել հանցագործության դեմ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել