168.am-ը գրում է.

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդած տվյալների համաձայն` երկրի տարբեր շրջաններում մարտի 10-13-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է ինքնասպանության 7 դեպք: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի Շամախի շրջանի բնակիչ Արիֆ Գադիմալը, ով հովվություն էր անում Գոբուստանի շրջանի Խիլմիլլի գյուղի մերձակայքում, մարտի 13-ին ինքնասպան է եղել:

Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության փոխանցմամբ` մարտի 12-ին ինքնասպան է եղել Խաչմազի շրջանի Շարիֆոբա գյուղի բնակիչ 1995 թ. ծնված Արազ Զեյնալ օղլու Մամեդովը:

Նույն օրը ինքնասպանության դեպք է գրանցվել նաև Ապշերոնի շրջանի Խրդալան քաղաքում:

Ինքնասպան է եղել նույն քաղաքաի բնակիչ 1987 թ. ծնված Կամիլ Յունիս օղլու Իսմայիլովը:

Մարտի 11-ին անհայտ պատճառներով ինքնասպանություն է գործել Ադրբեջանի Ջալիլաբադ քաղաքի բնակիչ 33-ամյա Մաքսաք Ալադին օղլու Սադիգովը:

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ` մարտի 10-ին երկրում գրանցվել են ինքնասպանության և ինքնահրկիզման դեպքեր:

Azadliq.info լրտվական գործակալության փոխանցմամբ` Գյանջա քաղաքի 17-ամյա բնակիչ Մադաթով Սաբուհի Ալի օղլուն ինքնասպանության փորձ է կատարել:

Տղան տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Նույն օրը ինքնահրկիզման ճանապարհով ինքնասպանություն է կատարել Աղջաբադի շրջանի բնակիչ 1984 թ. ծնված Բահրուզ Սուլեյման օղլու Իբրահիմովը:

Ադրբեջանական ոստիկանությունը գրանցված 7 ինքնասպանությունների շուրջ հետաքննություն է սկսել:

Ադրբեջանում ամեն օր առնվազն մեկ ինքնասպանության դեպք է գրանցվում, լինում են օրեր, երբ ինքնասպանությունների թիվը հասնում է 3-4-ի:

Եթե հաշվի առնենք, որ սա միայն ԶԼՄ-ներում հրապարակված և պաշտոնապես հաստատված վիճակագրություն է, դժվար չէ պատկերացնել, որ իրականում ինքնասպանությունի թիվն ավելի մեծ է:

Փորձագետները մարդկանց ինքնասպանություն գործելու բազմաթիվ պատճառներ են նշում, սակայն Ադրբեջանում տեղի ունեցող ինքնասպանությունների գլխավոր պատճառներն են համարվում սոցիալական ծանր վիճակը, բանկերին ունեցած պարտքերը, խոսքի ազատության խիստ սահմանափակմամբ և կամայական չհիմնավորված ձերբակալություններով ուղեկցվող ժողովրդավարության բացակայությունը, ինչը մարդկանց մոտ սուր հոգեբանական խնդիրների պատճառ է դառնում:

Ադրբեջանում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չի անցկացվում: Այդ երկրի ԶԼՄ-ների հաղորդած տվյալներն էլ ոչ միշտ է, որ արտացոլում են իրական պատկերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել