Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ն է կանչվել ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Լորի Բրիսթոուն: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով նախարարությանը:

«Այսօր ԱԳՆ է կանչվել Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը»,- հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում: Նախարարությունում այլ մանրամասներ չեն հայտնել:

Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը լրատվամիջոցին հաստատել են, որ դեսպանը կայցելի ՌԴ արտգործնախարարություն և կհանդիպի գերատեսչության առաջին փոխնախարար Վլադիմիր Տիտովի հետ:

Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում է Интерфакс-ը, Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսական կողմը չի պատասխանի «Սկրիպալի գործի» վերաբերյալ Լոնդոնի վերջնագրին, մինչև Մեծ Բրիտանիան չկատարի քիմիական զենքի արգելման մասին հռչակագրի շրջանակում ստանձնած պարտավորությունները և չապահովի նյութին հասանելիությունը, որով թունավորվել են ռուս նախկին սպա Սերգեյ Սկրիպալը և նրա դուստր Յուլյան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել