Life.panorama.am-ը գրում է.

Մարտի 12-ին Մեծ Բրիատանիայում տոնել են Ազգերի համագործակցության օրը: Այս օրվա կապակցությամբ Վեստմիստերյան Աբբայություննում տեղի է  ունեցել միջոցառում, որին մասնակցել է նաև Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը`  գրեթե ողջ կազմով:

Այս միջոցառմանը ներկա է գտնվել նաև թագավորական ընտանիքի ամենագեղեցիկ անդամը` Մեգան Մարկլը, և նրա համար սա կարևոր իրադարձություն էր, քանի որ նա առաջին անգամ էր Եղիսաբեթ II-ի հետ միասին հանրության առջև հայտնվում: Դրանից առաջ թագուհին և Մեգան Մարկլը ոչ մի վայրում միասին հանդես չեն եկել, և միգուցե կնքվելուց հետո, ամեն ինչ փոխվել է:

Պաշտոնական միջոցառման համար Մեգանը ընտրել է  սպիտակ հագուստ, իսկ Քեյթ Միդլթոնը, ով շուտով երրորդ երեխան կունենա, մուգ գույնը:  Երկուսն էլ գլխարկներ են կրել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել