Իրաքի կառավարությունը վերացրել է Իրաքի Քրդստանի հետ միջազգային թռիչքների արգելքը: Այս մասին հաղորդում է երկրի նախարարների կաբինետի մամլուլի ծառայությունը:

Միջազգային օդային ծառայությունը Բաղդադի և Իրաքի Քուրդիստանի միջև դադարեցվել էր 2017թ. սեպտեմբերի 29-ին`անկախության հանրաքվեից հետո, որին կողմ էր արտահայտվել քրդերի 93 տոկոսը:

Իրաքի կառավարությունն այս քայլին է դիմել, որպեսզի տարածաշրջանի իշխանություններին ստիպի իրենց օդանավակայանների նկատմամբ վերահսկողությունը փոխանցել Բաղդադին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել