Tert.am Life–ը գրում է.
«Լավ երեկոյի» նոր եթերաշրջանի առաջին հաղորդումը մեծ քննարկումների տեղիք տվեց։ «Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանի խոսքն առանց մոնտաժի եթեր հեռարձակելուց զատ լայն քննարկման առարկա դարձավ հաղորդման լրագրող Արուս Տիգրանյանի «Արդարության հետքերով» ռեպորտաժը։ Կանանց միջազգային օրվա առթիվ նա գնացել էր Աբովյանի քրեակատարողական հիմնարկ` կալանավայրում գտնվող կանանց մասին ռեպորտաժ պատրաստելու նպատակով։
 
Ի սկզբանե ուրախ, հումորային ռեպորտաժներ ունենալու նպատակով ստեղծված «Արդարության հետքերով»–ն այս անգամ քննադատվեց։ Լայն քննարկումների առարկա է դարձել հարցը, որ ռեպորտաժը պատրաստվել է ավելի բարձր ռեյթինգ ունենալու համար և անցել է հումորի  թույլատրելի սահմանագիծը, հեգնել մարդկանց, քանի որ քրեակատարողական հիմնարկներում տարբեր ճակատագրերով մարդիկ կան, որոնք որոշ առումներով համարվում են խոցելի խումբ։
 
Tert.am Life–ը փորձեց այս մասին խոսել Արուս Տիգրանյանի հետ։ Վերջինս չցանկացավ մեկնաբանություն տալ թեմայի վերաբերյալ։
 

Քննադատության թիրախում հայտնվեց նաև Հանրային հեռուստաընկերությունը, որը ֆինանսավորվում է պետբյուջեից և հատուկ կարգավիճակ ունեցող պետական հիմնարկ է։ Հանրության մի զանգված քննադատում է հեռուստաընկերությանը` ռեպորտաժը եթեր հեռարձակելու համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել