Փետրվարի 7-ին ՖԲ-ում ես կարծիք էի հայտնել, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունները հոկտեմբերից ապրիլ տեղափոխելը որևէ կապ չունի ղարաբաղյան կոնֆլիկտի հետ, այն պայմանավորված է ներքաղաքական բնույթով. Ալիևը վախենում է ռուսաստանաբնակ որևէ թեկնածուի «հայտնվելուց»: Հոլանդիայում բնակվող ադրբեջանցի կոնֆլիկտաբան և պատմաբան Արիֆ Յունուսովի վերլուծությունից (հղումն՝ այստեղ) երևում է, որ ես սխալվել էի ընդամենը ռուսաստանաբնակի առումով, սակայն պատճառը ճիշտ էի կանխատեսել. խնդիրը ներքաղաքական է, և այն պայմանավորված է Ալիևների և Փաշաևների (Իլհամի կնոջ տոհմը) միջև պայքարով։ 1-ին խմբավորումը, ի դեպ, ստեղծվել էր Հեյդար Ալիևի կողմից, իսկ 2-րդը՝ նրա որդի Իլհամի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել