Armsport.am-ը գրում է.

Այսօր հայտնի կդառնան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի ևս երկու մասնակիցների անուններ: 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Տրաֆորդում» կընդունի «Սևիլիային», իսկ «Ռոման» կհյուրընկալի «Շախտյորին»: Հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:45-ին: 

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)-«Սևիլիա» (Իսպանիա) (առաջին հանդիպում՝ 0:

Առաջին հանդիպման արդյունքը մանչեսթերցիներին լավ հնարավորություն է տվել առաջին անգամ չորս տարվա մեջ դուրս գալ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ: Մրցաշարի վիճակագրության համաձայն՝ երբ թիմն արտագնա խաղն ավարտել է 0:0 հաշվով, ապա 70 տոկոս դեպքերում դուրս է եկել հաջորդ փուլ:

«Ռամոն Սանչես Պիսխուանում» տեղի ունեցած դժգույն խաղից հետո «կարմիր սատանաները» հասցրել են վստահություն ձեռք բերել: Ժոզե Մոուրինյուի թիմը տանը կարևոր հաղթանակներ է տարել հիմնական մրցակիցների՝ «Չելսիի» և «Լիվերպուլի» նկատմամբ, ինչպես նաև կամային հաղթանակ է տարել «Քրիսթալ Փելասի» դաշտում: Այսպիսով, մանչեսթերցիները գրեթե ապահովել են Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշարի ուղեգիրը:

Իր հերթին սևիլիացիները գրեթե զրկվել են հաջորդ մրցաշրջանում ակումբային ամենահեղինակավոր մրցաշարին մասնակցելու հնարավորությունից: «Սևիլիան» այժմ չորրորդ տեղին զիջում է 11 միավոր:

Հավանական կազմեր

«Մանչեսթեր Յունայթեդ». Դե Խեա, Յանգ, Սմոլինգ, Բայի, Վալենսիա, Մատիչ, Մակտոմինայ, Սանչես, Մատա, Ռեշֆորդ, Լուկակու

«Սևիլիա». Ռիկո, Մերկադո, Կյայեր, Լենգլե, Էսկուդերո, Բանեգա, Նզոնզի, Կորեա, Վասկես, Սարաբիա, Մուրիել

«Ռոմա» (Իտալիա)-«Շախտյոր» (Ուկրաինա) (առաջին հանդիպում՝ 1:2)

Առաջին հանդիպումից հետո տարբեր ձևի խոսակցություններ կային. ոմանք գովում էին «Շախտյորին», մյուսները զարմանում էին «Ռոմայի» անցկացրած երկրորդ խաղակեսի վրա, ոմանք էլ հիանում էին հռոմեացիների դարպասապահով: Սակայն գրեթե բոլորը համաձայն են, որ Հռոմում այլ պատկեր է սպասվում:

Իտալիայի առաջնությունում անցկացրած 6 պարտություններից 5-ը «Ռոման» կրել է տանը: Սակայն «Միլանին» պարտվելուց հետո «գայլերը» հաղթել են «Նապոլիին», որը «Յուվենտուսի» հետ պայքարում է չեմպիոնության համար: Օրեր առաջ էլ իտալական ակումբը հաղթել է «Տորինոյին» և լավ տրամադրությամբ է մոտենում առաջիկա խաղին:

Ինչ վերաբերում է «Շախտյորին», ապա ամեն ինչ գնում է Պաուլու Ֆոնսեկայի ծրագրով: Պորտուգալացի մասնագետն անակնկալ է պատրաստել մրցակցին: Այդ մասին վկայում է այն, որ վերջին մարզման ժամանակ նա միանգամից դուրս է բերել թիմը տեսախցիկների տեսադաշտից: 

Հավանական կազմեր.

«Ռոմա». Ալիսոն, Կոլարով, Մանոլաս, Ֆասիո, Ֆլորենցի, Նայնգոլան, Ռոսի, Ստրոտման, Յունդեր, Պերոտի, Ջեկո

«Շախտյոր». Պյատով, Բուտկո, Խոչոլավա, Ռակիցկի, Իսմայիլի, Ստեպանենկո, Ֆրեդ, Թայսոն, Մարլոս, Բերնարդ, Ֆերեյրա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել