Aysor.am-ը գրում է.

Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը քննարկելու և վավերացնելու որոշում Ազգային ժողովում դեռ չկա։

Հիշեցնենք՝ նախագահ Սերժ Սարգսյանը ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարիի հետ հանդիպմանը նշել էր, որ, հավանաբար, մինչև ապրիլի վերջ Հայաստանը կվավերացնի համաձայնագիրը։

«Պարոն նախագահը հստակ նշել է, որ, ամենայն հավանականությամբ, մինչև ապրիլի վերջ այն կվավերացվի ու որևէ պրոբլեմ չեմ տեսնում, որ որևէ դժգոհություն լինի: Համենայնդեպս, բոլոր արարողակարգային գործընթացները պետք է անցնի ու գա պառլամենտ, իսկ պառլամենտում քաղաքական մեծամասնությունը և, կասեմ ոչ միայն մեծամասնությունը, իրենց դրական խոսքը կասեն: Բայց, եթե նույնիսկ, ընդդիմությունը դեմ էլ քվեարկի, մեր կոալիցիոն գործընկերների ձայները բավարար են, որպեսզի վավերացվի այդ համաձայնագիրը», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել