Yerkir.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը հավանաբար կապ ունի ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր դեմ մահափորձի հետ. հայտնում է РИА Новости-ն:

Նրա խոսքով` Սկրիպալների դեմ կիրառել են նյութ, որը մշակվում է Ռուսաստանում: «Այն նյարդա-պարալիտիկ նյութերի խմբից է, հայտնի է որպես «Նովիչոկ»,- մանրամասնել է Մեյը:

Նա Ռուսաստանին մինչև երեքշաբթի երեկո ժամանակ է տվել` տվյալ գործով հանգամանալից բացատրություններ ներկայացնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել