«Այս օրերին ՀՀ նոր նախագահ Արմեն Սարգսյանը գտնվում է Լոնդոնում և դեռ Հայաստան չի վերադառնա, կմեկնի Միացյալ Նահանգներ՝ հայ համայնքի հետ հանդիպման: Իրան ու Վրաստան ևս կմեկնի, սակայն պաշտոնը ստանձնելուց հետո: Սարգսյանը հանդիպման պայմանավորվածություններ ունի նաև Հայաստանում: Նա մեծ հարգանք է տա­ծում Կարեն Սերոբիչի նկատմամբ և մինչ ընտրվելը ցանկացել է հանդիպել Ստե­փան Դեմիրճյանի, տիկին Ռիմայի հետ, լինել Կարեն Դեմիրճյանի թանգարանում, սակայն պարզվել է, որ Ստեփանը հիվանդ է, հանդիպումը հետաձգվել է: Հայաստան վերադարձից հետո առաջին հանդիպումը կլինի ՀԺԿ-ի հետ: Ի դեպ, Արմեն Սարգսյա­նը հանդիպել է նաև Ռոբերտ Քոչարյանի հետ՝ առաջադրման փուլում, սակայն չեն ցանկացել այդ մասին բարձրաձայնել:  Սարգսյանը մեծ ցանկություն ունի նախա­գահների համագործակցության ինստիտուտը կայացնել և առաջիկայում կհանդի­պի նաև Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել