«ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն անցած մեկ տարում կուտակել է ընդամենը 3000 դոլար: Բարձրաստիճան պաշ­տոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին իր գույքի և եկամուտների մասին ներկայացրած հայտարարագրում նախարարը նշել է, որ դրամական միջոցները տարվա սկզբին 55 հազար դոլարից տարեվերջին դարձել են 58 հազար դոլար: Ընդ որում, նրա միակ եկամուտը տարեկան 11 մլն 788 հազար դրամ է եղել, այ­սինքն՝ ամսական մոտ 982 հազար դրամ: Ի դեպ, մյուս նախարարները տարեկան ստացել են 6-7 մլն դրամ աշխատավարձ: Թե ինչո՞ւ է Կարայանի վարձատրու­թյունն այսքան բարձր, հայտարարագրից պարզ չէ:

 

Նկատենք, որ Ս. Կարայանը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ 2016 թ. հոկտեմբերի 10-ին, ունեցել է նաև դրամային միջոցներ՝ 24 մլն, որը 2017-ին ար­դեն չի եղել: Այդ ժամանակ նա հայտարարագրել էր նաև VAZ 2106 մակնիշի ավ­տոմեքենա, 1 բնակարան և 1 հողամաս, որոնք նույնպես բացակայում են 2017-ի հայտարարագրից»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել