«Արևմտյան վերլուծաբանները Պուտինի ելույթը Դաշնային խորհրդում մեկնաբանում են մի կերպ, իսկ ռուսաստանցի վերլուծաբանները՝ այլ: Իրականում տեղի է ունեցել ուժի ցուցադրության դասական օրինակ, որը քաղաքականության մեջ բավականին լայն տարածում ունեցող և ակտիվորեն օգտագործվող գործիք է: Ուժի և սպառազինության ցուցադրությունը չի նշանակում, որ այն անպայմանորեն կիրառվելու է որևէ ուժի դեմ: Արևմտյան փորձագետներին անհանգստացրել է հատկապես այն հանգամանքը, որ Ռուսաստանը հավակնում է դառնալ միջուկային հզոր և Արևմուտքի հետ մրցակցող տերություն, քանի որ ՌԴ նախագահը ներկայացրեց միջուկային էներգահամակարգով հրթիռ, որն անխոցելի է որոշ պաշտպանության համակարգերի համար»,- «168 ժամի» հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ֆեոդոր Լուկիանովը՝ մեկնաբանելով ՌԴ նախագահի մարտիմեկյան ելույթը ՌԴ Դաշնային խորհրդում:
Մեր թղթակցի հետ զրույցում ռուս քաղաքական գործիչ, հրապարակախոս Անդրեյ Պիոնտկովսկին Պուտինի ելույթը Դաշնային խորհրդում ուժի ցուցադրության էժանագին օրինակ է որակել: Նա նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախընտրական շրջանում կրկին փորձում է «հզոր տերության» քարոզչություն իրականացնելով՝ ընտրազանգված ձեռք բերել՝ առիթն օգտագործելով Արևմուտքի հետ մրցակցելու նպատակով: Սակայն Պիոնտկովսկին հորդորում է չընկալել պուտինյան ելույթը միանշանակ: «Ռուսաստանի նախագահը փորձում է համոզել, որ իրականում լինելով պատժամիջոցների տակ և ունենալով տնտեսական լուրջ խնդիրներ, կոռուպցիա երկրում, կախվածություն Արևմուտքից, կարող է արժանի հարված հասցնել Արևմուտքին, մրցակցել ԱՄՆ-ի հետ, այնինչ երկրի տնտեսությունը պարզապես տապալված է»,- ասել է նա»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել