Tert.amLife-ը գրում է.
21–ամյա Լիդիա Օռլովան իր դեբյուտային դերը հեռուստատեսությունում ստացավ «Էլենի օրագիրը» հեռուստասերիալում։ Ջենիի դերակատարուհին սովորում է Թատերական ինստիտուտի Դերասանական բաժնի 4–րդ կուրսում։ Ասում է` ձգտում էր հայտնիության, սակայն մի անգամ բեմում հայտնվելուց հետո հասկացավ, որ շատ է ուզում  լինել նաև թատրոնում։
 
Լիդիային հաճախ քննարկում են ոչ հայկական արտաքին ունենալու համար։ Նրա տատիկները (թե՛ հայրական, թե՛ մայրական կողմից) ռուս են։ Այստեղից էլ գալիս է նրա տիպիկ հայկական դիմագծեր չունենալը։
 
Tert.am Life–ը երիտասարդ դերասանուհու հետ անկեղծ զրույց է ունեցել ոչ միայն «Էլենի օրագրում» մարմնավորած դերի, այլև իր տեսակի, տարիներ առաջ ծնողների ամուսնալուծության, հոր հետ քիչ շփման և իր հոգեվիճակի վրա այդ ամենի ազդեցության մասին։
 

 
–Լիդիա, «Էլենի օրագրում» կերտում ես քո դեբյուտային դերը։ Ինչպե՞ս սկսեցիր առաջին քայլերդ դերասանական ասպարեզում։
 
–Ժամանակին գրանցվել էի «Ինդիվիդում քասթինգում», որտեղից պարբերաբար կանչում էին նկարահանումների։ Ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում` գնում ես մեծ ակնկալիքով, բայց ինչ-որ տեսարանում «նիֆոկուս» ես երևում։) «Դոմինո» սիթքոմի առաջին սերիայում փոքրիկ դեր ունեցա։ Խոսք չունեի, բայց խաղարկային կերպար էր։ Նկարահանման գնալիս ես հատուկ չէի բարձրաձայնում, որ Թատերականի ուսանող եմ, ռեժիսորը զարմացավ, թե ինչպես այդքան լավ ստացվեց ինձ մոտ, ասացի, որ Թատերականում եմ սովորում։ Սակայն այդ փուլում համարս փոխեցի ու կապս խզվեց «Ինդիվիդումի» հետ։
 
«Էլենի օրագրում» պատահական հայտնվեցի։ Ռոբի դերակատար Պողոսը կուրսընկերս է։ Ռեժիսոր Մհեր Խաչատրյանն ասել էր, որ գեղեցիկ աղջկա են փնտրում, նա էլ իմ թեկնածությունն էր առաջարկել։ Հանդիպեցի ռեժիսորին, փորձ արեցի, տեքստ կարդացի ու անցա։ Քանի որ կերպարն իրենց շտապ էր պետք, անմիջապես ռեժիսորն ընտրեց ինձ ու վիդեոփորձս այլ մարդկանց չուղարկեցին։ Սկզբում ինձ առաջարկեցին Մարիամիկի կերպարը` ակնոցով, առաջին հայացքից աչքի չընկնող աղջիկ, որը հետագայում կբացահայտվի որպես շատ գեղեցիկ, հետաքրքիր անձնավորություն։ Քանի որ առաջին անգամ էի երկարատև դերով ներկայանում, նախընտրեցի խաղարկել այն կերպարը, որն ավելի մոտ է ինձ, քան ինձանից գլոբալ տարբերվող դեր խաղալ։
 
–Շատերի համար առաջնային է ներկայանալ գեղեցիկ, գրավիչ աղջկա դերով, սակայն դերասանի մասնագիտությունը ենթադրում է նաև քեզանից տարբերվող դերեր խաղալ։ Վախենո՞ւմ էիր տգեղ երևալուց։
 
–Դերասանը չպետք է վախենա տգեղ երևալուց։ Կոմպլեքսով դերասանը դերասան չէ։ Ես ուղղակի ռիսկ չարեցի խաղալ այդ կերպարը, մտածեցի, գուցե, չարդարացնեմ։
 
 
– Լիդիա, ընտանիքումդ դերասաններ կա՞ն։ Ի՞նչը բերեց քեզ Թատերական։
 
–Ընտանիքումս արվեստի հետ կապ ունեցող մարդիկ չկան։  Մամաս պատմում է, որ մանկուց եմ սիրել այս ամենը, 10 տարեկանում հեռուստատեսությամբ շոու եմ նայել, հետո այնքան եմ ոգևորվել, որ սկսել եմ հիստերիայի մեջ ընկած լացել ու ասել, որ ուզում եմ Հոլիվուդ գնալ։) Դարձա 16 տարեկան, նույն երգն էի երգում։) Ընդունվեցի Թատերական, թեև սպասելիքներս չարդարացան։ Ես այլ կերպ էի պատկերացնում Թատերականի աշխարհը։ Երբ 0 կուրսում էի, իրոք, այդպես էր, բայց երբ ընդունվեցի, ընկա աժիոտաժի մեջ, հասկացա, որ այն չէ...
 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել