Շինշիլաները կրծողների տեսակ են, որոնք բնության մեջ հանդիպում են Չիլիի, Պերուի, Բոլիվիայի և Արգենտինայի բարձրլեռնային շրջաններում: Երկար ժամանակ այս կրծողներն ինտենսիվ որսի են ենթարկվել իրենց թանկարժեք մորթու պատճառով: Արդյունքում բնության մեջ շինշիլաները խիստ նվազել են և ներառվել Կարմիր գրքում։ 

Միայն ընտանի դարձնելն է փրկել նրանց վերացումից: Այսօր շինշիլաբուծությունն անասնաբուծության մեջ համարվում է էլիտար ճյուղ եւ զարգացած է տարբեր երկրներում, իսկ եվրոպական մի շարք երկրներում այն օրենքով արգելված է: Տարածված կարծիք կա, որ շինշիլաբուծությունն ավելի շահավետ է, քան ոսկու արդյունահանումը:

Ասում են, որ այս բիզնեսի շահութաբերությունը կարող է հասնել 100 տոկոսի՝ շնորհիվ շինշիլաների թանկարժեք մորթու: Այս գործում արդեն փորձառու գործարարները խորհուրդ են տալիս շինշիլաբուծությունը որպես բիզնես դիտարկելուց առաջ նախ «հասկանալ այդ կենդանիների լեզուն», որովհետեւ դրանց խնամքը նուրբ է, իսկ խնդիրները շատ են: Իսկ ներդրում կատարել կարելի է միայն այն ժամանակ, երբ գոնե մեկ տարի փոքր քանակությամբ «սևագիր» պահվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել