Aysor.am-ը գրում է.

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում առաջադրել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը, Aysor.am-ի թղթակցին ասաց ԱԺ հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը։

Նա հիշեցրեց, որ ԱԺ նախագահի այսօր ստորագրած արձանագրության համաձայն՝ մարտի 8-ից դադարեցվել են Գագիկ Հարությունյանի լիազորությունները Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում։

Aysor.am-ի հարցին, արդյոք կան ՍԴ նախագահի պաշտոնում առաջադրումներ, Ա.Բաբայանն ասաց. «ԱԺ նախագահը ՍԴ նախագահի պաշտոնում առաջադրել է Հ.Թովմասյանի թեկնածությունը, որի քվեարկությունը տեղի կունենա առաջիկա քառօրյա նիստերի ընթացքում»։

Նշենք, որ խորհրդարանի հերթական նիստերը կանցկացվեն մարտի 20-ից 23-ը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել