Armtimes.com-ը գրում է.

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը դադարեցրել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի գործի նախաքննությունը՝ մինչ նախադատավարական քննության շրջանակներում Նիդերլանդներ ուղարկված հարցմանը այդ երկրի կողմից ընթացք տալը:

Ավելի վաղ Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Եվգենի Եգինը հայտնել էր, որ ուկրաինական կողմը հարցում է ուղարկել Նիդերլանդներ, որտեղ այժմ գտնվում է Սահակաշվիլին՝ խնդրանքով ստանալ վերջինիս ձայնի նմուշը՝ քննության ենթարկելու համար: Այս հարցման մեջ նշված է, որ Միխաիլ Սահակաշվիլին այս գործով անցնում է որպես կասկածյալ:

Ուկրաինական կողմը խնդրում էր Նիդերլանդներից՝ աջակցել ուկրաինական կողմում անցկացվող նախաքննությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել