Life.panorama.am-ը գրում է.

Կանանց մեկամսյակին նվիրված Life.panorama.am-ի՝ «Ե՞րբ է կինը երջանիկ» շարքի զրուցակիցն է մոդել, դերասանուհի Շուշան Երիցյանը:

Խոսելով կնոջ երջանկության մասին՝ Շուշանն ասաց, որ իր համար առաջին հերթին կարևոր է սիրված լինելու փաստը. «Ինձ համար կինը երջանիկ է, երբ մշտապես սիրված է, քանի որ մեզ համար ամենամեծ նվերը միշտ սիրված լինելու զգացողությունն է, երբ քեզ միշտ սիրում են եւ դրա պակասը չես զգում: Նրա խոսքով՝ սերն ամենամեծ էներգետիկան ունի եւ կյանքում սեր ապրելու շնորհիվ է, որ ունենում ես ամենալավ, ամենակարեւոր, ամենագեղեցիկ զգացողությունները: Ես չեմ խոսում միայն կին-տղամարդ սիրո մասին, այլ, առհասարակ, դու կարող ես սիրել ընտանիքիդ անդամին, ընկերներիդ, երկրպագուներիդ, կյանքը, կենցաղը»,- նշեց դերասանուհին՝ ավելացնելով. «Երբ դու սիրում ու սիրված ես անշահախնդիր, սեր ես ստանում, դա այն էներգիայի շրջանառությունն է, որի շնորհիվ կյանքդ դառնում է լիարժեք, իսկ դու՝ երջանիկ: Հենց դրա շնորհիվ է, որ քեզ գոհ, բավարարված, լիարժեք ես զգում»:

Անդրադառնալով կին-տղամարդ սիրո և հնարավոր հիսաթափություններին և բաժանումներին՝ Շուշան Երիցյանն ասաց, որ որքան էլ գուցե շատերի համար տարօրինակ հնչի, բայց ինքը երբեք չի հիասթափվում. «Երբեք չեմ զղջում որևէ զգացմունքի համար, մանավանդ՝ դրական, իսկ երբ սերն անցնում է, դա ոչ թե հիասթափություն եմ համարում, այլ՝ զգացմունքի ավարտ, այն ուղղակի սպառվում է: Դրա համար ոչ մեկի չեմ մեղադրում ու չեմ զղջում: Ես երբեք ոչ մեկի հանդեպ բացասական չեմ տրամադրվում, ուղղակի այլևս ոչ մի տեսակի զգացմունք չեմ ապրում, բայց պետք է ասեմ, որ այդպես շատ քիչ է լինում»,- շեշտեց Շուշանը:

Իսկ հարցին, թե ինքն իրեն պայքարող տեսակ համարո՞ւմ է, կարո՞ղ է հանուն սիրո մինչեւ վերջ պայքարել, Շուշան Երիցյանը պատասխանեց. «Առահասարակ, իմ կյանքում պայքար, որպես այդպիսին, գրեթե չէր եղել, որովհետեւ ես իմ տեսակով այնպիսինն եմ, որ կարողանում եմ իմ շուրջը ներդաշնակություն ստեղծել, այսինքն՝ ոչ մի հարաբերությունում պայքարելու առիթ չի եղել, միշտ եղել է ներդաշնակություն: Կարող են բացառիկ դեպքեր լինեն ողջ կյանքի ընթացքում: Միշտ եղել է հանգիստ հարաբերություն, իսկ եթե արդեն ավարտվել է, ապա շատ հանգիստ ու առանց սկանդալների, բայց դա էլ կարելի է բացառիկ որակել, որովհետեւ իմ կյանքում ինչ սկսվել է, շարունակվել է: Իմ կյանքում շատ քիչ է եղել, որ ինչ-որ դրական բան ավարտվի»,- մանրամասնեց մոդելը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել