Ավստրալիացի թոշակառուն ետ է մղել շնաձկանը մերկ ձեռքերով: Նա գտնում է, որ փրկվել իրեն հաջողվել է շնորհիվ վառ գույներով լողավարտիքի:

Ռոբ Քրոսլանդը՝ Վիկտորիա նահանգից, ճաշից հետո գնացել է լողալու: Լողի ընթացքում 69-ամյա ավստրալիացին սկզբում լողակն է նկատել, իսկ հետո մոտ 3 մետր երկարությամբ շնաձկանը: Տղամարդը սուզվել է ջրի տակ և սկսել է հարվածներ տեղալ գիշատչի քթին:

«Նա իմ շուրջ վեց կամ յոթ պտույտ արեց, իսկ ես ամեն անգամ խփում էի նրա քթին: Ես անընդհատ սպասում էի, թե երբ է նա բացելու երախը»,- պատմել է Քրոսլանդը: Նա բացատրել է, որ փախուստի չի դիմել, քանի որ «հենց այդ ժամանակ են նրանք հարձակվում»: Հենց որ ձուկը կորցրել է իր նկատմամբ հետաքրքրությունը, նա ափ է դուրս եկել և տագնապ է բարձրացրել:

Ավելի ուշ տղամարդը խոստովանել է, որ հավատում է գերբնական ուժերի միջամտությանը և որ հենց դրանցով է բացատրում իր փրկությունը: Նա նաև ասել է, որ վստահ է, որ հենց իր վառ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել