SpaceX-ի և Tesla-ի հիմնադրի կարծիքով՝ նեյրոցանցերը մահացու վտանգ են ներկայացնում:

Ասուլիսներից մեկի ժամանակ տիեզերական տեխնոլոգիաների և դեպի Մարս ուղևորության մասին խոսելով՝ Իլոն Մասկը նշել է, որ արհեստական ինտելեկտի զարգացման աստիճանը նրան միջուկային զենքից առավել վտանգավոր է դարձնում:

Նա նշել է, որ մարդիկ չափից դուրս թերագնահատում են արհեստական ինտելեկտի և ինքնակրթման հնարավորությունները: Միլիարդատիրոջ կարծիքով՝ նեյրոցանցերը հնարավոր է ուսումնասիրել հարյուր, նույնիսկ երկու հարյուր անգամ ավելի արագ, քան ընդունված է համարել:

Մասկի կարծիքով՝ արհեստական ինտելեկտի ուսուցման գործընթացը բոլոր փուլերում պետք է վերահսկվի հատուկ մարմինների կամ ծրագրերի միջոցով, որոնք որոշում են` արդյոք որոշակի համակարգը վտանգ է ներկայացնում մարդկության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել