168.am-ը գրում է.

Սիրիական խնդրի լուծումը դժվար է պատկերացնել առանց Ռուսաստանի հետ երկխոսության: Այս կարծիքը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է մարտի 12-ին կայացած մամուլի ասուլիսում, որը նա անցկացրել է Հնդկաստան կատարած այցի ժամանակ:

Մամուլի ասուլիսը հեռարձակվել է ֆրանսիական պետության ղեկավարի Twitter-ում։ «Ֆրանսիան անցյալ տարվա մայիսից (Մակրոնի՝ նախագահ ընտրվելու պահից) մշտական եւ հետեւողական քաղաքականություն է վարում Ռուսաստանի հետ հարաբերություններում»,-նշել է Ֆրանսիարի առաջնորդը: «Մենք ձգտում ենք արդյունավետ երկխոսության, որը կհանգեցնի կոնկրետ արդյունքների»,-ընդգծել է նա:

«Սիրիայի հարցում առաջընթացին օգնել է արդյոք նախորդ տարիներին Ռուսաստանի հետ երկխոսության լիակատար բացակայությունը: Ինձ այդպես չի թվում,-նշել է Մակրոնը:-Ուստի մենք շեշտը դրել ենք մշտական եւ պահանջկոտ երկխոսության վրա», հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել