Aysor.am-ը գրում է.

Ռոբերտ Քոչարյանը պետք է հստակ պարզաբանում տա՝ որտեղից իրեն այդ տեղեկատվությունը, որ մեքենաների հետևից Մարտի 1-ի կամ ինչ-որ այլ ցուցարարներ դուրս էին գալիս, կրակում էին զինվորների հետևից ու թաքնվում էին, «Ազատության» հետ զրույցում ասել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Բոլոր հարցերի կոնտեքստում այս հարցը չպետք է մոռանանք: Սա Ռոբերտ Քոչարյանի հարցն է», - ասել է Փաշինյանը՝ անդրադառնալով այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարությանը, որ Փաշինյանը Մարտի 1-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչն է:

«Իմ կարծիքով՝ այս մեկնաբանության բուն նպատակն այն է, որ փոխանակ մենք քննարկենք, թե ովքեր էին Մարտի 1-ին մեքենայի հետևից դուրս գալիս, կրակում և թաքնվում, քննարկենք բաներ, որոնք բազմիցս քննարկված են: Մարտի 1-ի իմ դերակատարումը եղել է հրապարակային, տասնյակ հազարավոր մարդկանց աչքի առաջ: Նույնիսկ իմ հեռախոսազանգերը գաղտնալսված և հրապարակված են», - նշել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել