Մսով լցոնված կարտոֆիլի բաղադրատոմս

Բաղադրիչները՝

  • 1 կգ կարտոֆիլ
  • 300 գ մսի ֆարշ
  • 2 գլուխ սոխ
  • 100 գ գազար
  • 1 ճ/գ տոմատի մածուկ
  • 1 պճեղ սխտոր
  • 5 ճ/գ բուսական յուղ
  • Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

фаршированная картошка фаршем

Պատրաստումը՝

1. Մոտավորապես նույն չափի կարտոֆիլներ պատրաստիր: Մեջտեղի մասը հանիր: Կարտոֆիլների ներքևի մասերը մի քիչ կտրիր, որ ուղիղ մնան:

фаршированная картошка в мультиварке

2. Ֆարշին ավելացրու աղ, պղպեղ, սխտոր և սոխ՝ բլենդերով մանրացված կամ մանր կտրտած, կարտոֆիլները լցոնիր ֆարշով:

фаршированная картошка рецепт

3. Կիպ դիր թավայի մեջ և վրան աղաջուր լցրու կեսի չափով: Եփիր, մինչև կարտոֆիլը կիսապատրաստ լինի:

наливной пол своими руками

4. Այդ ընթացքում սոուսի համար սոխը և գազարը մի քիչ տապակիր բուսական յուղով, վերջում տոմատի մածուկ ավելացրու, մի քիչ ջուր և աղ: Կարտոֆիլին ավելացրու սոուսը և խաշիր, մինչև լրիվ պատրաստ լինի:

фаршированная картошка фаршем в духовке

5. Ահա և վերջ: Պատրաստ է:

фаршированная картошка с фаршем

6. Ցանկության դեպքում վերջում կարտոֆիլների վրա կարելի է դեղին պանիր լցնել: Մատուցել կարելի է թթվասերով և կտրտած կանաչիով:

фаршированная картошка с грибами

фаршированная картошка с мясом

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել