ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել՝ համաձայն որի, կրոնական հայացքներից ելնելով, ՀՀ քաղաքացիները կարող են չծառայել բանակում: Առհասարակ: Ո՛չ ժամկետային զինվորական, ո՛չ էլ այլընտրանքային: Ավելին՝ դատարանը պարտադրում է Հայաստանին ծառայելուց հրաժարվող 4 Եհովայի վկային վճարել 12 հազարական եվրո:

Մի քանի տարի առաջ նույն դատարանը վճռեց, որ հայոց ցեղասպանության մերժումը չի կարելի պատժելի արարք համարել՝ նման իրավունք վերապահելով միայն Հոլոքոստը մերժողներին: Հիմա լիքը մարդ կհայտնվի ու կասի, որ պետությունն է մեղավոր, որ թույլ է, նորմալ փաստաբան չկա, մեր շահերը չեն պաշտպանում: Իսկ ինձ մոտ հարց ա առաջանում՝ ում ա պետք այն արդարադատությունը, որը արդար է միայն այն դեպքում, եթե դու ուժեղ ես: Ուժեղը սենց թե նենց ճիշտ է լինելու՝ անկախ դատարանից: Դատարանի առաքելությունը, ըստ իս, հենց այն է, որ օրենքի առջև հավասարեցնի թույլին և ուժեղին:

Հուսով եմ՝ տոտալիտար աղանդներին վերաբերող Armen Ashotyan-ի ելույթը ԱԺ-ում ինչ-որ իրավական հետևանքներ կունենա և գոնե մասամբ կչեզոքացնի աղանդների սպառնալիքը ՀՀ ազգային անվտանգությանը, բայց դրան զուգահեռ, կարծում եմ, անհրաժեշտ է քննարկել Հայաստանի տարատեսակ կոնվենցիաների մասնակից լինելու անհրաժեշտությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել