Հոնքերը հայացքը և դեմքն առհասարակ ավելի արտահայտիչ են դարձնում: Ուստի կարևոր է, որպեսզի դրանք լինեն ճիշտ ձևի և խնամված:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում 3 բնական միջոց հոնքերի աճը խթանելու համար:

#1 Կոկոսի յուղ

Կոկոսի յուղը հարուստ է վիտամին E-ով և երկաթով: Հենց այդ պատճառով էլ այն խթանում է հոնքերի աճն ու ամրությունը:

  • Մի քանի կաթիլ կոկոսի յուղ քսեք ձեր հոնքերին։

  • Նուրբ, մերսող շարժումներով տարածեք այն։

  • Թողեք ողջ գիշեր և առավոտյան լվացեք գոլ ջրով։

Կատարեք սա ամեն օր քնելուց առաջ և մի քանի ամսից կզգաք տարբերությունը:

#2 Ձիթապտղի յուղ

Ձիթապտղի յուղը հոնքերին ծավալ և խտություն է հաղորդում:

  • Մի քանի կաթիլ ձիթապտղի յուղ կաթեցրեք ձեր մատերի ծայրերին և մերսող շարժումներով քսեք հոնքերին։

  • Կարող եք այդպես թողնել ողջ գիշեր կամ էլ լվալ 30 րոպե թողնելուց հետո։

  • Կարող եք յուղին մի քանի կաթիլ մեղր ավելացնել։

  • Լվացեք գոլ ջրով։

#3 Ալոե վերա

Ալոե վերան բազում հակաօքսիդանտներ և խոնավացնող նյութեր է պարունակում, որոնք խթանում են հոնքերի աճը:

  • Գդալով ալոեի տերևներից առանձնացրեք միջուկը։

  • Նուրբ կերպով մերսող շարժումներով քսեք այն հոնքերին։

  • Թողեք 30 րոպե։

  • Լվացեք գոլ ջրով։

Կարող եք ալոեի հյութը խառնել կոկոսի յուղի հետ կամ մեղր ավելացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել