Tert.am-ը գրում է.

2018թ. մարտի 9-ին «Մուդիզ» վարկանշային կազմակերպությունը, անփոփոխ թողնելով արտարժույթով և ազգային արժույթով Հայաստանի կառավարության երկարաժամկետ պարտավորությունների թողարման սուվերեն վարկանիշները (B1), փոխել է այդ վարկանիշների հեռանկարը՝ այն «կայուն»-ից դարձնելով «դրական»: 

Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։ 

Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը «դրական» դարձնելը վկայում է այն մասին, որ «Մուդիզ»-ը մոտակա 12-18 ամիսներիկտրվածքով Հայաստանի տնտեսական զարգացումները գնահատում է դրական: Դրական հեռանկարը հիմնված է արդյունավետ մակրոտնտեսական քաղաքականությունների վրա, որոնք վկայում են Հայաստանի ինստիտուցիոնալ կարողությունների բարելավման և հնարավոր արտաքին ցնցումների նկատմամբ երկրի տնտեսության խոցելիության նվազման մասին:

Ավելին, «Մուդիզ»-ն ակնկալում է, որ ֆիսկալ կառուցվածքի շարունակական բարեփոխումները ժամանակի ընթացքում կամրապնդեն երկրի հարկաբյուջետային դիրքը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել