ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են՝  մարտի 12-ին, ժամը 14:08-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղում՝ գազալցակայանում մեքենա է պայթել. կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խմբերը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել