Tert.am-ը գրում է.

«Lutik» ապրանքատեսակի թթու վարունգի մեջ վերջին մեկ ամսում արդեն երկրորդ անգամ քաղաքացիները սպիտակ որդեր են հայտնաբերում:

Այս անգամ խնդրի մասին ահազանգել էր ֆեյսբուքյան օգտատեր Արա Վարդանյանը: Նրա հրապարակած լուսանկարներում երևում է, որ «Lutik» ապրանքատեսակի թթու վարունգի մեջ սպիտակ որդեր կան: Քաղաքացին գրել էր, որ թթու վարունգը գնել է «Երևան Սիթի» սուպերմարկետից:

Փետրվարի 19-ին նմանատիպ հրապարակում էր արել օգտատեր Էլեն Գրիգորյանը: Ըստ նրա՝ թթու վարունգը ժամկետի մեջ է եղել, որն էլ նա գնել է «Կայզեր» սուպերմարկետից:

«Lutik» ապրանքանիշը ներկրող «Մինի Բասկոնիա» ՍՊԸ տնօրեն Եղիազար Գաբուզյանը ծանոթ չէր երկրորդ դեպքին, բայց նշեց, որ քայլեր են ձեռնարկելու ապրանքը շուկայից հետ կանչելու համար: 

«Ենթադրաբար այս ապրանքաքանակի մեջ է այս խնդիրը առաջացել: Այս պարագայում մենք դառնում ենք անմեղ մեղավորներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել