Ուսումնասիրելով տարվա սկզբին Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերից հետո Իրանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցած զարգացումները՝ նկատելի է, որ լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել և ներկայումս էլ դրանք ընթացքի մեջ են: Ներքին պայքար է սկսվել ինչպես ներկա և նախկին իշխանությունների, այնպես էլ գործող իշխանության տարբեր թևերի միջև: 
Ներկա և նախկին իշխանությունների շրջանում արձանագրված տնտեսական աճի, գնաճի և պետական ծախսերի ցուցանիշներն էլ բավական ուշագրավ են: 
Հասան Ռուհանիի կառավարությունը երկրում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու հարցում փորձում է հնարավորինս զերծ մնալ պոպուլիստական գործողություններից՝ կենտրոնանալով ռեալ գործողությունների վրա, որոնք թեև այդքան էլ էֆեկտիվ չեն և հանրությանն այնքան էլ չեն գոհացնում, սակայն քաղաքական տեսանկյունից Ռուհանիի թիմի դիրքերն ավելի են ամրացնում՝ մերկացնելով տնտեսական զարգացման վերաբերյալ քաղաքական ընդդիմախոսների ներկայացրած փաստարկները: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել