Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ներմուծվող պողպատն ու ալյումինը հարկելու է մաքսատուրքով: ԱՄՆ-ն, որը ոչ միայն WTO անդամ է, այլ դրա հիմնադիր անդամներից մեկն է: Իսկ WTO-ն հենց նրա համար է ստեղծված, որ երկրներն ազատ առևտրով զբաղվեն, ասել է, թե՝ ինքնուրույն չորոշեն իրենց մաքսատուրքերը: WTO-ի օրենքներով երկիրը կարող է հավելյալ մաքսատուրք սահմանել այն դեպքում, երբ տվյալ ապրանքի ներմուծումը հանդիսանում է ազգային անվտանգության սպառնալիք: Թրամփը, դե պարզ է, ասելու է, որ պողպատն ու ալյումինը ԱՄՆ տնտեսության հիմքն են, և դրանց պաշտպանությունը ազգային անվտանգության խնդիր է: Որ տենց հեշտ լիներ, բոլորն էլ նման կռուտիտներ կօգտագործեին ու WTO-ն իմաստազուրկ կլիներ, սակայն ԱՄՆ-ն «բոլորը» չէ, ըստ այդմ՝ կա՛մ WTO-ն պիտի ընդունի Թրամփի չափալախն ու կորցնի գոյության իմաստը, կա՛մ պիտի ասի, որ այդ չափալախն անընդունելի է, որին, ըստ ամենայնի, կհետևի Թրամփի սպառնալիքը դուրս գալ WTO-ից, ինչն իր հերթին նույնպես կբերի WTO-ի գոյության իմաստազրկմանը:

Էս քանի օրը լիքը մարդ, այդ թվում՝ Եվրոկոմիսիայի նախագահը, սպառնաց պատասխան միջոցներով, լիքը վերլուծաբաններ պնդեցին, որ այդ քայլը շատ վնասակար կլինի ԱՄՆ-ի համար: Բոցն էն ա, որ ոչ մեկ ապացույց չի բերում, պարզապես դատարկաբանում են: Իրականում ԱՄՆ նենց շուկա է, որ կարա ինչ ուզի անի: Անշուշտ, նման իզոլյացիոնիստ քաղաքականությունը կբերի ԱՄՆ ազդեցության նվազմանը աշխարհով մեկ, սակայն զուտ ֆինանսապես բոմբելու են (լավ իմաստով): Ու սա գլոբալիստների մղձավանջն է, որովհետև մի բան է, երբ Թրամփը դուրս է գալիս միջազգային բնապահպանական համաձայնագրից, լրիվ այլ բան է, երբ նա փաստացի չեզոքացնում է տասնամյակներով ձևավորված միջազգային առևտրի համակարգը, որն ամերկյան իմպերիալիզմի հիմնասյուներից մեկն էր:

Իմիջիայլոց, Թրամփն այս ամենը չէր կարողանա անել, եթե վերոհիշյալ կայսերական նկրտումները չտապալվեին: Իսկ տապալվեցին դրանք շատ վաղուց՝ մոտավորապես այն պահին, երբ աշխարհը հասկացավ, որ ազատությունն ու դեմոկրատիան իրականում ընդամենը չքավոր ստրկության գովազդային փաթեթավորումն են: Ինձ թվում է՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում կեղծ զանգվածային ոչնչացման նյութի փորձանոթ թափահարող ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելը ամերիկյան կայսերապաշտության դագաղի վերջին մեխն էր: Իրաքում այդ նյութերը չգտնելով՝ ԱՄՆ փրկչից վերջնականորեն դարձավ շարքային արնախում մուտիլովշիկ: Թրամփն ընդամենը փորձում է նենց անել, որ, դադարելով լինել համաշխարհային ժանդարմ, ԱՄՆ-ն չդադարի լինել աշխարհի հզորագույն պետությունը: Ու ասեմ ձեզ, եթե չխփեն կամ գոնե գլխին չշինեն, պիտի որ հաջողվի, քանի որ դեռևս սաղ ճիշտ ա անում:

Հ.Գ. Ի դեպ՝ Թրամփը Սորոսին համարում է անձնական թշնամի: Ու ինձ սկսում ա դզել Թրամփը: Հենց Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը սկսեց մարդու տեղ դնել իրենց իսկ նախագահին, խոստանում եմ էդ գյադեքի մեջքից իջնել: Իսկ եթե նա IMF-ին էլ շարքից հանի, Օբամայի ձեռից կարելի ա Նոբելյան մրցանակը խլած ու Թրամփին տված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել