Tert.am-ը գրում է.

2017 թվականի տվյալներով մեկ անձից արված գնումների ցուցանիշով ՀՀ 18 նախարարություններից առաջատար է Առողջապահության նախարարությունը, որը, ըստ Կառավարության կայքում հրապարակված տվյալների, կատարել է ընդհանուր 74,2 մլրդ դրամի (74,205,103,448 դրամ) գնում: 2017-ի ընթացքում մեկ անձից ամենաքիչ գնումներն արել է Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը՝ 4,3 մլն դրամ (4,365,800 դրամ): 

Առողջապահության նախարարությունից բացի մեկ անձից արված գնումների ցուցանիշով առաջին հնգյակում են նաև՝ Պաշտպանության նախարարությունը, որը կատարել է ընդհանուր 5,249,263,526 դրամի գնում, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (ԱՍՀՆ)՝ 2,989,338,952 դրամ ընդհանուր ցուցանիշով, Արդարադատության նախարարությունը (Արդնախ), որն անցած տարի մեկ անձից կատարել է ընդհանուր 1,184,563,140 դրամի գնում և Կրթության և գիտության նախարարությունը (ԿԳՆ)՝ 1,088,907,608 դրամ ցուցանիշով:



Գծապատկեր 1. Նախարարությունների թոփ հնգյակը

 

Մյուս 13 նախարարությունների դեպքում պատկերը հետևյալն է՝ Արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ)՝ 220,203,700 դրամ, Ֆինանսների նախարարություն (Ֆիննախ)՝ 114,447,700 դրամ, Սփյուռքի նախարարություն (ՍՆ)՝ 113,734,147 դրամ, Մշակույթի նախարարություն (Մշակնախ)՝ 100,907,524 դրամ,  Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն (ՏԶՆՆ)՝ 77,590,846 դրամ, Արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ)՝ 70,739,700 դրամ, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն (ՏԿՏՏՆ)՝ 55,219,418 դրամ, Բնապահպանության նախարարություն (Բննախ)՝ 54,415,158 դրամ, Գյուղատնտեսության նախարարություն (Գյուղնախ)՝ 47,703,713 դրամ, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն (ԷԵԲՊՆ)՝ 33,931,364 դրամ, Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն (ՏԿԶՆ)՝ 18,808,498 դրամ, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն (ՍԵՀՆ)՝ 16,942,451 դրամ, և Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն (ՄՏԻԲՆ)՝ 4,365,800 դրամ:

Գծապատկեր 2. Մյուս նախարարությունները

 

Առողջապահության նախարարություն

Այս նյութում կդիտարկենք մեկ անձից առավել շատ գնումներ կատարած հինգ նախարարությունները: Ինչպես արդեն նշեցինք վերևում, Առողջապահության նախարարությունը 2017թ. մեկ անձից կատարել է 74,205,103,448 դրամի գնում, որի մեծ մասը բաժին է ընկնում հիվանդանոցային ծառայություններին՝ 37,3 մլրդ դրամ (37,384,712,276 դրամ): Արտահիվանդանոցային ծառայությունների վրա նախարարությունն անցած տարի ծախսել է 12,907,011,302 դրամ: Ամբուլատոր-բժշկական ծառայությունների և հիգիենայի կամ աշխատանքի հիգիենայի հետ կապված ծառայությունների վրա նախարարությունը ծախսել է 9,782,262,800 դրամ և 2,924,127,400 համապատասխանաբար:

Առողջապահության նախարարության խոշոր ծախսերը ներառում են նաև հետևյալը՝ գինեկոլոգիական կամ մանկաբարձական ծառայություններ՝ 2,309,174,600 դրամ, հիվանդանոցների կողմից մատուցվող բժշկական ծառայություններ՝ 1,480,891,300 դրամ, բժշկական լաբորատորիաների կողմից մատուցվող ծառայություններ՝ 1,766,423,900 դրամ, շտապօգնության ծառայություններ՝ 1,579,952,600 դրամ, պատվաստանյութեր և պատվաստումների համար անհրաժեշտ պարագաներ՝ 1,454,886,816 դրամ և Գլիկլազիդ դեղի ձեռքբերում՝ 662,700,000 դրամ:

Գծապատկեր 3. Առողջապահության նախարարության գնումները, մաս 1


 

Նախարարությունը ծախսեր է կատարել նաև հետևյալ ծառայությունների համար՝ տարածքների վարձակալության ծառայություններ, օրթոպեդիկ ծառայություններ, բժշկական ծառայություններ, հոգեբուժական հիվանդանոցների կողմից մատուցվող ծառայություններ, դեղագործական ծառայություններ, բժշկական վերլուծության ծառայություններ, հիվանդանոցային պայմաններում դիալիզի ծառայություններ, ատամնաբուժական ծառայություններ և այլն: Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ Գծապատկեր 4-ում:

Գծապատկեր 4. Առողջապահության նախարարության գնումները, մաս 2



Պաշտպանության նախարարություն

Մեկ անձից արված գնումներով երկրորդ տեղում է Պաշտպանության նախարարությունը, որը 2017-ին կատարել է 5,249,263,526 դրամի գնում: Այս գերատեսչության գնումների մեծ մասը բաժին է ընկնում էլեկտրաէներգիային՝ 2,134,659,200 դրամ կամ ընդհանուր գնումների 40.7%-ը, այնուհետև գազին՝ 1,421,412,500 դրամ կամ մեկ անձից արված ընդհանուր գնումների 27.1%-ը և խմելու ջրին՝ 666,624,040 դրամ կամ 12.7%-ը: ՊՆ-ը նաև 650,000,000 դրամ (12.4%) է ծախսել վարժասարքեր ձեռք բերելու համար: Մեկ անձից ՊՆ-ի կատարած գնումներին կարող եք ծանոթանալ Գծապատկեր 5-ում ստորև:

Գծապատկեր 5. Պաշտպանության նախարարության գնումները

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն


Մեկ անձից արված գնումների ցուցանիշով երրորդ տեղում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ 2,989,338,952 դրամ ցուցանիշով (ներառում է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության գնումները): Նախարարության կատարած գնումների մեծ մասը փոստային ծառայություններ են՝ 2,005,825,342 դրամ կամ մեկ անձից արված ընդհանուր գնումների 67%-ը: Նախարարությունը 314,044,300 դրամ (10.5%)  ծախսել է սոցիալական պաշտպանության ոլորտի տեղեկատվական համակարգի սպասարկման ծառայությունների վրա: Հաջորդիվ նախարարությունը խոշոր ծախսեր է արել հետևյալ ոլորտներում բժշկա-սոցիալական վերականգնման ծառայություններ՝ 111,350,000 դրամ (3.7%), բանկային ծառայություններ՝ 82,098,700 դրամ (2.7%), ոչ բնակելի անշարժ գույքի վարձակալություն կամ լիզինգի ծառայություններ՝ 76,911,145 դրամ (2.6%), էլեկտրականության բաշխում, էլսարքերի վերանորոգման և պահպանման ծառայություններ՝ 76,450,454 դրամ (2.6%), հոգեկան առողջության վերականգնման ծառայություններ՝ 70,100,200 դրամ (2.3%), ծրագրային ապահովման սպասարկման ծառայություններ՝ 67,360,000 դրամ (2.3%) և այլն: Ամբողջական գնումներին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված Գծապատկեր 6-ում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել