operativ.am-ը գրում է

Խորհրդային և ռուսական հայտնի դերասան Ալեքսանդր Շիրվինդտը հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ պատմել է հանրաճանաչ դերասանուհի Լյուդմիլա Գուրչենկոյի մահվան պատճառի մասին։ Նրա կարծիքով, հանդիսատեսի սիրելին մահացել է այն պատճառով, որ շատ շուտ է հավատացել ծերությանը։ Շիրվինդտը մանրամասնել է , որ Գուրչենկոն «ծերանալ չէր կարող, չէր ուզում, չգիտեր, թե դա ինչպես կարող է լինել»։ Այնուամենայնիվ, նա միշտ փորձել է իրեն լավ վիճակում պահել, բայց երբ դերասանուհին սկսել է հասկանալ, որ ծերանում է, նրա վիճակը սկսել է վատանալ, հենց դա էլ նրան մահվան է բերել,– կարծում է Շիրվինդտը։

Իր մասին Շիրվինդտն ասել է, որ 84 տարեկան հասակում էլ նա շարունակում է շատ և արդյունավետ աշխատել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել