Մեզանից շատերը երազում են ամբողջ կյանքն անցկացնել օվկիանոսի ափին, արևի շողերի ներքո պառկած վայելել երկնակամարի կապույտը և այդ ամենի դիմաց ստանալ աշխատավարձ: 
Բահամյան կղզիների հյուրանոցներից մեկում պատրաստ են տալ այդ հնարավորությունը: 
Բախա-Մառա հանգստավայրում պահանջվում է ֆլամինգոների պահակ, որի պարտականությունների մեջ է մտնում ամբողջ օրն անցկացնել լողափում և հետևել վարդագույն թռչունների դյուրակեցությանը։

Պահակի պարտականությունների մեջ մտնում է նաև հիվանդ կամ վիրավոր թռչուններին բժշկական օգնություն ցուցաբերելը: 
Շատերի համար այս պայմանները հեքիաթային կթվան, բայց ամեն ինչ այդքան հեշտ չէ։ Գլխավոր պայմանն է՝ կենդանաբանությունից գիտական աստիճան և առնվազն 5 տարի էկզոտիկ թչունների և կենդանիների հետ աշխատելու փորձ ունենալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել