168.am-ը գրում է

Ռուսաստանցիների մեծամասնությունը (63 տոկոսը) նստած է սոցցանցերում, հիմնականում դրանք օգտագործում են ընկերների եւ ազգականների հետ հաղորդակցվելու համար, ամենաքիչը՝ քաղաքական թեմաների քննարկման համար:

Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են «Լեւադա-Կենտրոնում»: Սոցցանցերից ավելի ակտիվորեն օգտվում է երիտասարդությունը (18-29 տարեկան քաղաքացիների 97 տոկոսը), քան 50 եւ ավելի բարձր տարիքի մարդիկ (73 տոկոսը): Դա ցույց է տվել հարցումը, որը հունվարի 19-ից մինչեւ 23-ը 18 եւ ավելի բարձր տարիքի 1600 մարդկանց շրջանում անցկացվել է երկրի 48 տարածաշրջանների 137 բնակավայրերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել