Այս տարօրինակ քարերը կարելի է հայտնաբերել Ռումինիայում՝ Տռով քաղաքի մոտակայքում: Պարզվում է, որ այս քարերը կարողանում են ոչ միայն աճել, այլ նաև բազմանալ: Տեղացիները դրանց անվանում են տրովանտներ։ Այս քարերը հիմնականում գնդաձև են։ Աշխարհում կան բազմաթիվ անկենդան քարեր, որոնց դժվար է տարբերել կենդանի քարերից, սակայն, ի տարբերություն դրանց, անձրևից հետո տրովանտների մոտ զարմանալի երևույթեր են նկատվում. դրանք սնկի պես աճում են, և դրանց չափերն անհամեմատ մեծանում են: 

Այսինքն՝ փոքր զանգված ունեցող տրովանտը, որի զանգվածը մի քանի գրամ է, 2-3 ժամվա ընթացքում կարող է ծանրանալ և հասնել ավելի քան մեկ տոննայի: Որքան քարը հին է, այնքան դանդաղ է աճում: Երիտասարդ քարերն արագ են աճում են: 
Դրանց ներքին կառուցվածքը նույնպես հետաքրքիր է։ Եթե քարը կիսենք 2 մասի, ապա կտրվածքի վրա՝ կենտրոնում գտնվող միջուկի շուրջ, փայտի կտրվածքի նման կարելի է նկատել աճի տարեկան օղակներ:

Սակայն տրովանտների բազմացման հատկությունը ոչ ոք չի կարողանում բացատրել: Դա կատարվում է հետևյալ կերպ. այն բանից հետո, երբ քարի մակերևույթը թրջվում է, նրա վրա ոչ մեծ ելուստ է առաջանում: Ժամանակի ընթացքում այն մեծանում է և երբ արդեն բավականաչափ մեծ է լինում, կոտրվում է և բաժանվում մայր քարից: Գիտնականներն ու երկրաբաններն այս քարերը բնության անբացատրելի երևույթների շարքին չեն դասում: Նրանց կարծիքով՝ տրովանտը քարացած ավազ է, որը սեյսմիկ ակտիվության հետևանքով դուրս է գալիս Երկրի մակերևույթ: Իսկ նրա աճը բացատրվում է տրովանտի բաղադրության մեջ գտնվող մեծաքանակ հանքային աղերով: Երբ քարը թրջվում է, դրանց ծավալը սկսում է մեծանալ, ինչը ճնշում է քարի մակերևույթը, և քարը մեծանում է: Սակայն տրավոնտների բազմացման հատկությունը ոչ ոք չի կարողանում բացատրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել