Ինչպես գրում են չինական լրատվամիջոցները, փոքրիկ Յուենը մի քանի տարի շարունակ սնվում էր մազերով, իսկ նրա ծնողնորը գիտեին դրա մասին, սակայն ոչինչ չարեցին: 
Յուենն ապրում էր տատիկի և պապիկի հետ, քանի որ նրա ծնողները շատ հաճախ աշխատում էին արտերկրում: Մի օր նրանք նկատեցին, որ իրենց երեխան սկսել է շատ քիչ ուտել: 
Ծնողները փորձում էին վիտամինների և դեղամիջոցների օգնությամբ բուժել երեխային: Սակայն ոչինչ նրան չօգնեց: Դիմելով բժիշկներին՝ նրանք պարզեցին, որ երեխայի ստամոքսը գրեթե ամբողջությամբ լցված է մազով: Նրան շտապ վիրահատություն նշանակեցին: 
Ինչպես պարզվեց, տատիկը մի քանի անգամ տեսել է, թե ինչպես է երեխան ուտում մազեր, սակայն ուշադրություն չի դարձրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել