Երկու օրա՝ ուզում եմ գրեմ, բայց մոռանում եմ։
«Լավ երեկո»-ում էդ գեղեցկուհի (տիտղոսով էլի) աղջկա վրա ղժժալն ու հրապարակելը, էն էլ՝ էն դեպքում, երբ պայմանավորվածությունա եղել, որ կմոնտաժեն, սրիկայության գագաթնակետնա ու մեծ վնասա այդ հաղորդման բարձր ռեյթինգին։
Հա, հարց չկա, գրագետ չի էդ աղջիկը, բայց ոչ մեկին իրավունք չի վերապահված պայմանը խախտել ու հրապարակել։ 
Հաղորդումից էլա երևում, որ էդ աղջիկը ասումա՝ նորից սկսեմ, այսինքն՝ ուզումա նենց անի, որ մոնտաժվածը նորմալ լինի, բայց մարդկային սրիկայությունը սահմաններ չճանաչեց։
Հարգելիներս, եթե ձեզ թվումա, որ նորմալ ռեյթինգ եք բերել, ապա ասեմ, որ հակառակը՝ լավ կորցրիք. երկու պսակված տղերքով հանրային կայֆավատ էիք լինում աղջկա վրա։
Ամոթ էր, ամոթ... «Լավ երեկոն» սարքիք «Էժանագին երեկո»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել